ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բորիս Ջոնսոնը Սաուդյան Արաբիային մեղադրել Է Մերձավոր Արևելքում պատերազմներ հրահրելու մեջ

Բորիս Ջոնսոնը Սաուդյան Արաբիային մեղադրել Է Մերձավոր Արևելքում պատերազմներ հրահրելու մեջ
08.12.2016 | 17:20

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Սաուդյան Արաբիային մեղադրել Է Մերձավոր Արևելքում պատերազմներ հրահրելու մեջ՝ հաղորդում է The Guardian-ը։ Թերթի տրամադրության տակ հայտնվել Է Հռոմում քաղաքական գործիչների հետ Ջոնսոնի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նա խախտել Է մերձավոր դաշնակիցներին չքննադատելու բրիտանական դիվանագիտության վաղեմի կանոնը: Ջոնսոնը հայտարարել Է, որ Սաուդյան Արաբիան և Իրանն իրենց պահում են ինչպես տիկնիկավարներ՝ միջնորդավորված մասնակցելով Մերձավոր Արևելքի հակամարտություններին:

Նա դա բացատրել Է տարածաշրջանում ուժեղ առաջնորդի բացակայությամբ, որի ազդեցությունը դուրս կգար սուննի կամ շիա համայնքների սահմաններից: «Կան քաղաքական գործիչներ, որոնք խեղաթյուրում են կրոնը և նույն կրոնի տարբեր ուղղությունները հանուն սեփական քաղաքական նպատակների»,-հայտարարել Է Բորիս Ջոնսոնը:

Ձայնագրությունը հայտնվել Է, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերադարձել Է Պարսից ծոցի երկրներ աշխատանքային ուղևորությունից, նա հանդիպումներ Է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի և Օմանի ղեկավարների հետ։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ